ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հանդիպում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների միջև

Հանդիպում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների միջև
15.04.2015 | 11:11

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ապրիլի 14-ին հյուրընկալվեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները` համագործակցության և իրականացված աշխատանքների գնահատման նպատակով: Ինչպես նշեց Քաղաքական երկխոսության հարավ-կովկասյան տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քանան Աթիլգանը` հիմնադրամի կողմից նախատեսված է 4-5 տարին մեկ տարածաշրջանային ստուգայցեր իրականացնել` աշխատանքների գնահատման և հետագա առաջարկությունների ներկայացման համար:

Հանդիպման սկզբում ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով ԿԱՀ-ին համագործակցության համար, նշեց, որ միջազգային կազմակերպությունների հետ ՀՀԿ ԵԿ համագործակցության հիմքերը դրվել են ԿԱՀ-ի հետ, թեպետ ներկայումս արդեն ՀՀԿ ԵԿ-ն համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` YEPP-ը, EDS-ը, IYDU-ն, NIMD-ը, DEMYC-ը, որոնցից DEMYC-ի շրջանակներում ՀՀԿ ԵԿ-ն հանդես է գալիս արդեն փոխնախագահի պաշտոնով:
Պարոն Ավագյանը կարևորեց ԿԱՀ աջակցությամբ իրականացված ծրագրերի դերը երիտասարդ կադրերի մրցունակության բարձրացման գործում:
Այնուհետև ԿԱՀ տարածաշրջանային ստուգումների անցկացման պատասխանատու Սիլվիա Շթոուբերը որոշակի հարցերի միջոցով տեղեկացավ ԿԱՀ հետ համագործակցության վերաբերյալ ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչների գնահատականների ու հետագա աշխատանքների հետ կապված առաջարկությունների մասին: Երիտասարդները խոսեցին ծրագրերի արդյունքում ստացված ձեռքբերումներից: Պարոն Ավագյանի կողմից առաջարկ հնչեց ԿԱՀ տարածաշրջանային ծրագրերին մասնակից դարձնել նաև երիտասարդական այլ կառույցների` ՀՀԿ ԵԿ անունից պատրաստակամություն հայտնելով աջակցել նման նախաձեռնությունների իրականացմանը: Ի պատասխան գնահատականների և առաջարկների տիկին Աթիլգանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչներին` ԿԱՀ տարածաշրջանային ծրագրերի ընթացքում ցուցաբերած ակտիվության, լրջության և մոտիվացվածության համար` խորհուրդ տալով խթանել ծրագրերի արդյունքում ստացված գիտելիքների և հմտությունների կիրառելիության բարձրացմանն ու փոխանցմանը ծրագրերին չմասնակցած այլ անդամներին:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ